«Ռեալի» պարտությունից ընդամենը մեկ օր անց «Բարսելոնան» կարողացավ ջախջախել «Ռայո Վալեկանոյին» 6-1 հաշվով և բարձրանալ առաջին հորիզոնական, հայտնում է Orer.am-ը:
Ընդամենը 12 րոպեում դառնալով հեթ-տրիքի հեղինակ՝ Լիոնել Մեսսին երկու նոր ռեկորդներ գրանցեց: Մեսսին այժմ ունի ամենաշատ հեթ-տրիքները Լա Լիգայի պատմության մեջ՝ 24: Նա գերազանցեց Ռոնալդուի ռեկորդը, ով 23 հեթ-տրիք ունի:
«Բարսելոնայի» հարձակվողը նաև շրջանցեց «Ատլետիկի» լեգենդ Տելմո Սարրային իսպանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում գրանցած հեթ-տրիքների թվով (32):
Հեթ-տրիքը Մեսսին թույլ տվեց հավասարվել Ռոնալդուին Լա լիգայի ռմբարկուական պայքարում: Այժմ երկու ֆուտբոլիստներն էլ ունեն 30-ական գոլ:
Աշոտ Մնացականյան