Ջեքսոն Մարտինեսը չի կարողանա օգնել թիմին Չեմպիոնների լիգայի ⅛ եզրափակիչի՝ «Բազելի» դեմ պատասխան խաղում ազդրի մկանների վնասվածքի պատճառով, հայտնում է Orer.am-ը:
Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպանը վնասվածքը ստացել է շաբաթ օրը կայացած «Բրագայի» դեմ խաղում, որն ավարտվել է «Պորտուի» հաղթանակով՝ 1-0 հաշվով: Երեքշաբթի օրը կայանալիք պատասխան խաղից առաջ «Պորտուն» ունի արտագնա գոլի առավելություն, քանզի առաջին հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով:
Ադրիան Լոպեսը և Օլիվիե Տորրեսը նույնպես չեն մասնակցի խաղին: Լավ մարզավիճակ հավաքած Քրիստիան Տելյոն կարող է փոխարինել Մարտինեսին: «Պորտուի» կազմում վարձավճարով հանդես եկող «Բարսելոնայի» հարձակվողը խփել է «Բրագայի» դեմ խաղի միակ գնդակը, իսկ նախորդ տուրում հեթ-տրիքի հեղինակ է դարձել «Սպորտինգի» դեմ խաղում:
Աշոտ Մնացականյան