«Օռլանդո Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Կական MLS-ում իր նորամուտը նշեց գոլով, հայտնում է Orer.am-ը:
Խաղի ավելացված ժամանակում բրազիլացու դիպուկ հարվածը փրկեց թիմին պարտությունից` «Նյու Յորք Սիթիի» հետ սեփական հարկի տակ կայացած 1-ին տուրի խաղում: 76-րդ րոպեին հաշիվը բացել էր ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Միկել Դիսկերուդը:
Նշենք, որ «Օռլանդո Սիթին» խաղն ավարտեց 10 հոգով, քանի որ 83-րդ րոպեին դաշտից հեռացվել էր Օրելյեն Կոլենը: «Նյու Յորք Սիթիի» կազմում էլ իր նորամուտը MLS-ում նշեց Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիթ Վիլյան, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Աշոտ Մնացականյան