Orer.am-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկ ամիս բացակայելուց հետո պաշտոնապես վերադարձել է թիմի ամբողջական մարզումներին։
Ռամոսը «Սևիլլայի» հետ հանդիպման ժամանակ ստացել էր վնասվածք և խաղի 8-րդ րոպեին ստիպված եղել լքել խաղադաշտը։ Ռենտգեն հետազոտությունից հետո պարզ էր դարձել, որ ֆուտբոլիստը 5-ից 6 շաբաթով կբացակայի։ Մինչդեռ, նա ապաքինվել է ավելի շուտ, քան սպասվում էր և հնարավոր է՝ պատրաստ լինի երկու շաբաթից Իսպանիայի առաջնության շրջանակներում մրցել «Բարսելոնայի» դեմ:
Աշոտ Մնացականյան