ermenihaber-և գրում է, որ Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալների համաձայն` օգոստոս ամսին երկրում արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5.2 %-ով աճել է` հասնելով 11 միլիարդ 73 միլիոն դոլարի: Խորհրդի նախագահ Մեհմեթ Բյույուքեշին հրապարակելով այս տվյալները` նշել է նաև թե ցանկանում է, որ Հայաստանի հետ սահմանը վայրկյան առաջ բացվի ու առևտրի ծավալը աճի: «Փակ սահմաններ ունեցող տարածաշրջանում և արտադրությունը, և արտահանումը թույլ են լինում: Հույս ունենք Հայաստանի և Անդրբեջանի միջև հակամարտությունը կավարտվը, փոխզիջում կլինի և Հայասատանի հետ սահմանը կբացվի: Մենք երազում ենք մի Թուրքիայի մասին, որը իր հարևան երկրների հետ խաղաղության մթնոլորտում ներդրումներ և առևտուր կանի: Թուրքիան այս սկզբունքով կշարունակի հարթել խնդիրներն ու խոչընդոտները»,- ասել է Բյույուքեշին: