Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման նշել է, որ իր կարծիքով թե ակումբի երկրպագուները և թե լրատվամիջոցները անարդարացիորեն դատում են իրեն, երբ թիմը տանուլ է տալիս,- հայտնում է Orer.am-ը։
Բենզեման նաև անդրադարձել է լրատվամիջոցների այն ներկայացուցիչներին, որոնց խոսքերով նա խաղադաշտում երբեմն ծուլանում է՝ նշելով, որ ինքն աշխատում է շատ քրտնաջան և փորձում է բարելավել իր մարզավիճակը։
«Մադրիդ գալով՝ ֆուտբոլիստն ունենում է մեկ նպատակ, և ես իրավունք չունեմ պարտվելու։ Սկզբում դժվար էր, սակայն հետագայում, երբ փորձ ձեռք բերեցի, սկսեցի վարժվել դրան։ Այս ամենն անդրադառնում է նաև իմ ընտանիքի վրա, քանի որ նրանք են իմ ամենամեծ երկրպագուները։ Նրանք հետևում են իմ խաղին և կարդում իմ մասին գրված ամեն ինչը։
Ես չեմ ցանկանում, որպեսզի լրատվամիջոցները դատեն իմ խաղը։ Գոյություն ունեն հատուկ մարդիկ, որոնք իրավասու են դա անել, իսկ նրանք ոչինչ չգիտեն ֆուտբոլի մասին, քանի որ երբեք ֆուտբոլ չեն խաղացել։ Սակայն ինչ արած, սա է ֆուտբոլային կյանքը»,-ասել է Բենզեման։
Աշոտ Մնացականյան