Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալուց հետո շարունակվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռանալու մասին դիմումներ ներկայացվել:
Orer.am-ի տեղեկություններով` ԲՀԿ-ից դուրս գալու մասին դիմումներ են ներկայացրել նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության նախկին ղեկավար, քաղխորհրդի անդամ Գուրգեն Գասպարյանը և ԲՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Պողոս Փլավչյանը:
Orer.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության նախկին ղեկավար Գուրգեն Գասպարյանը հաստատեց շրջանառվող տեղեկությունը։