Աստանայում սպասվող՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Ղազախստանի դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած իր աղբյուրը:
Այս տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, երեք պետությունների ղեկավարները որոշել են մի քանի օրով հետաձգել Աստանայում նշանակված հանդիպումը»,- ասել է նա:
Նման որոշում կայացնելու պատճառները չեն հաղորդվում:
Հիշեցնենք, Եվրասիական տնտեսական միության հիմնադիր-երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշեկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը նախատեսվում էր մարտի 12-13-ին: