Հունաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Վրաստանի 11 քաղաքացու, որոնք մեղադրվում են ավազակային հարձակումներ և կողոպուտներ կատարելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին հաղորդել է Վրաստանի «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Նրա տվյալներով՝ չարագործները սիստեմատիկաբար մասնավոր տներ են կողոպտել Միջին Հունաստանի հարավարևելյան մարզում՝ Ատտիկայում:
Ձերբակալվածների մեջ կան կանայք, որոնք եղել են տնային աշխատողներ և կողոպտիչներին տեղեկատվություն են տրամադրել տանտերերի վերաբերյալ: Հունաստանի ոստիկանությունը տեղացի բնակիչներին կոչ է արել լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել մեղադրյալների մասին, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն: