ՌԴ նախագահը Արևմուտքի ղեկավարներին զգուշացրել է, որ իր երկրի բանակայիններն ի զորու են երկու շաբաթվա ընթացքում գրավել Կիևը:
«Լա Ռիպաբլիկա» թերթի համաձայն, Եվրահանձնաժողովի նախագահ՝ Ժոզոե Մանուել Բարոսոյի հանդիպման ժամանակ, Վլադիմիր Պուտինն ասել է.«Եթե ուզեմ, երկուշաբաթվա ընթացքում կգրավեմ Կիևը»:
Ասվում է, թե Բարոսոն Պուտինի կողմից հնչած այս սպառնալիքը փոխանցել է Եվրամիության ղեկավարներին, շաբաթ օրը կայացած նիստի ժամանակ:
Ռուսաստանն այն պայմաններում է սպառնացել, երբ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի դեմ հավանական ընդհարման և մտադիր է այդ պատրվակով ավելացնել իր ուժերի թիվը Եվրոպայի արևելքում և Ռուսաստանի սահմանների մոտակայքում:
ՆԱՏՕ-ն մտադիր է չորս հազար հոգանոց արագ արձագանքման ուժերի միավոր կյանքի կոչել, որպեսզի Ռուսաստանի հետ ընդհարվելու դեպքում, 48 ժամվա ընթացքում կարողանան Եվրոպա արևլյան շրջաններ գործուղվել: