Մինսկի համաձայնություններն «աշխատում են»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել Է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենի հետ համատեղ Կիևում անցկացված մամուլի ասուլիսի ընթեցքում:
«Միջոցները, որոնք ընդունվել և համաձայնեցվել են Մինսկում, աշխատում են»,-հայտարարել Է նա:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել Է Ուկրաինայի ղեկավարը, իրադրությունն արևելքում բարդ Է: Նրա կարծիքով՝ հարցի լուծումը կարող Է դառնալ խաղաղապահ գործողությունը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Պորոշենկոն նաև ընդգծել Է, որ Շվեդիայի վարչապետի հետ կայացած հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղապահ առաքելության սահմանման հարցն առանձին Է քննարկվել: «Ես շնորհակալ եմ կայուն աջակցության համար, որը Շվեդիան ցուցաբերում Է այս հարցում»,-ասել Է նա: