Տեղեկացնելով Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության ավելացման մասին, այդ կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել է, որ այս քայլը տեղի է ունեցել սպառնալիքներին արագ արձագանքման նպատակով: Այդ մասին հաղորդել է Գերմանիայի պաշտոնական լրատվական գործակալությունը: Ռասմուսենը նշել է, որ այդ նպատակի իրագործման համար նկատի են առնվել հազարավոր ուժեր և հարկ եղած ժամանակ, հատուկ ուժերի աջակցությամբ, նրանք օդային ու ցամաքային հակազդեցություն կցուցաբերեն: Գերմանական «Ֆրանկֆորթեր Ալգեմայնե» օրաթերթի լրագրության համաձայն, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Ռումինիայում և Լեհաստանում տեղակայվելու են ՆԱՏՕ-ի ևս հինգ ռազմակայաններ: Եվրոպայի արևելքում այդ հինգ ռազմակայաննների տեղակայման հարցը քննարկվելու է սեպտեմբերի 5-ին, և 6-ին, Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: