«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
Հարկ է նշել, որ գերմանական ակումբի հետ Գվարդիոլայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016 թվականը:
«Sportsmole»-ը հայտնում է, որ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը մտադիր է առաջիկա ամռանը համաձայնության հասնել մասնագետի հետ, այնուհետեւ մեկ տարի սպասել մինչեւ պայմանագրի ժամկետի ավարտը: