Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը ասել է, որ արդեն հոգնել է տարբեր մրցանակների հաղթողի դերում տեսնել Կրիշտիանո Ռոլալդուին եւ Լիոնել Մեսսիին։
-Գրեթե միշտ մրցանակների արժանանում են նույն ֆուտբոլիստները՝ կամ Մեսսին, կամ Ռոնալդուն։ Սակայն, Արյեն Ռոբենը եւ Մանուել Նոյերը նույնպես հավակնում էին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Հույս ունեմ, որ մենք վերջապես նոր դեմք կտեսնենք,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում են գերմանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ 2013/14 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոլադուն։