«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտարարել է, որ չի զղջում կատալոնական ակումբ տեղափոխության համար, ինչպես նաև գովաբանել է թիմակից Լիոնել Մեսսին և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին:
-Շատ երջանիկ եմ «Բարսելոնայում»: Ակումբին և քաղաքին լավ եմ հարմարվել: «Բարսելոնա» տեղափոխությունը 100% ճիշտ որոշում էր:
Մեսսին յուրօրինակ ֆուտբոլիստ է: Գուցե այլևս նրա նման խաղացող չլինի: Մենք պետք է պարզապես վայելենք նրա խաղը: Լուիս Էնրիկեն իսկական պրոֆեսիոնալ է, նա շատ է աշխատում: Միշտ վերլուծում է իրավիճակը և անպայման տեղեկանում` արդյոք ֆուտբոլիստների հետ ամեն ինչ կարգին է,-Ռակիտիչի խոսքը մեջբերված է «Barcastuff» Twitter-յան էջից: