Նոր ուսումնական տարում Մարտունու շրջանի վերաբնակեցված Վազգենաշենի համայնքի միջնակարգ դպրոցի առաջին դասարան է հաճախել 5 դպրոցահասակ երեխա։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Վագիֆ Մեժլումյանը տեղեկացրել է, որ նախորդ ուսումնական տարվա 54-ի համեմատ այս տարի 57 աշակերտ ունեն:
Դպրոցն ապահովված է համապատասխան մասնագիտական կրթությամբ 21 ուսուցիչներով: Տնօրենը նաև իր գոհունակությունն է հայտնել, որ ԼՂՀ վարչապետի կողմից դպրոցին երկու նոր համակարգիչ է նվիրաբերվել: Բացի այդ, այս տարի ինչպես ամբողջ համայնքը, այնպես էլ դպրոցն ապահովվել են համացանցով։ Ընդհանուր առմամբ, դասագրքերի առկա քանակը նույնպես կբավարարի վերոնշյալ թվով աշակերտներին ապահովվելու համար, իսկ մինչ ուսումնական տարվա մեկնարկը, Վազգենաշենի դպրոցական շենքը կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել: