ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Վրաստանում նոր դեսպան նշանակելու մասին: Այդ պաշտոնին առաջադրվել է դիվանագետ Յան Քելիի թեկնածությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Վերջինս որոշ ժամանակ առաջ վերահսկել է ամերիկյան արտաքին քաղաքականության ռուսական ուղղությունը:
Այժմ Քելին աշխատում է Իլինոյս նահանգի համալսարանում, իսկ 2012-2013 թվականներին եղել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը:
2007-2009 թվականներին գլխավորել է Պետքարտուղարության եվրոպական և եվրասիական գործերով բյուրոյի ռուսական ուղղությունը:
Մինչև ԱՄՆ արտաքին գերատեսչությունում աշխատանքի անցնելը, 1985թ. նա Կոլումբիայի համալսարանում ռուսաց լեզու է սովորել, ապա աշխատել է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ի մի շարք այլ երկրներում: