«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարող է բաց թողնել չորեքշաբթի օրվա «Մանչեսթեր Սիթիի» և կիրակի օրվա Մադրիդի «Ռեալի» դեմ խաղերը,- հայտնում է Orer.am-ը:
26-ամյա ֆուտբոլիստը մարտի 4-ին Իսպանիայի գավաթի «Վիլյառեալի» դեմ կիսաեզրափակիչ պատասխան խաղի ընթացքում ստացել է կոճի վնասվածք։ Ֆուտբոլիստը վերականգնման փուլում է և մինչ այժմ ի վիճակի չի եղել մասնակցել մարզումներին։
Ակումբի հայտարարությամբ հաստատվում է, որ Բուսկետսը, ինչպես նաև Թոմաս Վերմալենը կիրակի օրն ի վիճակի չեն եղել մասնակցել թիմի մարզումներին։
Աշոտ Մնացականյան