Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն անդրադարձել է ակումբի տրանսֆերային քաղաքականությունը:
Պորտուգալացին հույս է հայտնել, որ ակումբը գալիք մրցաշրջանում թիմի խաղը կփոխվի դեպի լավը:
«Առանը «Ռեալում» կատարվեցին մի շարք փոփոխություններ: Նոր ֆուտբոլիսներով կփոխվի թիմի խաղաոճը: Փոփոխությունը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական:
Թիմից հեռացան բարձրակարգ ֆուտբոլիստներ, սակայն նորեկներն էլ չեն զիջում նրանց:
Հուսով եմ՝ նորեկները խնդիրներ չեն ունենա հարմարվելու հարցում: Եթե այդպես չլինի, ապա կարող են առաջանալ խնդիրներ», - Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» ձեռք է բերել Կեյլոր Նավասին, Խամես Ռոդրիգեսին, Տոնի Կրոսին ու Խավիեր Հերնանդեսին, իսկ թիմից հեռացել են Խաբի Ալոնսոն, Անխել Դի Մարիան, Դիեգո Լոպեսը, Ալվարո Մորատան: