Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ղրիմի վերաբերյալ Ջեն Պսակիի մեկնաբանություններին պատասխանել է, որ դա Ռուսաստանի ներքին գործն է: Այս մասին հայտում է «Ինտերֆաքսը»:
«Ղրիմի ոչ մի օկուպացում չկա, այն Ռուսաստանի Դաշնության շրջանն է»,- նշել է Պեսկովը:
Պեսկովն ավելացրել է նաև, որ Ռուսաստանի ներքին շրջանների գործերը ենթակա չեն այլ պետությունների քննարկմանը:
Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել է, որ «Ղրիմ: Ճանապարհ դեպի Հայրենիք» ֆիլմում Ռուսաստանն ամբողջ աշխարհի առջև խոստովանել է ռազմական միջամտության փաստը: