Կարսում այսօր անցկացվելու է ադրբեջանական գազը Թուրքիա և հարավային եվրոպական երկրներ փոխադրելու Անդրանատոլիական գազատարի (TANAP) հիմնարկեքի պաշտոնական արարողությունը, ինչին մասնակցելու համար Թուրքիա է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը' նշելով, որ արարողությանը մասնակցելու համար Կարս է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
TANAP-ը Թուրքիայի տարածք է մտնելու թուրք-վրացական Թուրքգյոզու սահմանակետով' սկսվելով Սելիմի ավանից, այնունհետև Էդիրնեի Իփսալա ավանով անցնելու է Հունաստան:
TANAP-ի երկարությունը 850 կմ է: Ենթադրվում է, որ ադրբեջանական «Շահդենիզ-2» գազային հանքահորից արդյունահանված գազն այդ գազատարով Թուրքիա կհասնի 2018 թվականին: TANAP-ում Թուրքիայի մասնաբաժինը կազմում է 30 տոկոս: Ծրագրվում է, որ TANAP-ում տարեկան հզորությունը 2026 թվականին կկազմի 31 մլրդ խմ: