Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն հայտարարել է, որ ցանկանում է Ուկրաինայից քաղաքական ապաստարան խնդրել ,- հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ-ներին: Տեղեկացնենք, որ Վախթանգ Կիկաբիձեին այնտեղ պատրաստվում են արժանացնել «Տարվա մարդ» տիտղոսին: Ըստ դերասանի՝ վրացի նախարարները, որոնք աշխատում են Ուկրաինայի կառավարությունում կօգնեն, որպեսզի երկիրը դուրս գա ճգնաժամից: Կիկաբիձեն հավելել է. «Ես երեկ կնոջս պատմեցի իմ որոշման մասին, նա դեմ չեղավ»:Լևոն Փանոսյան