Մրցաշրջանի ավարտից հետո Տոտենհեմը կփորձի ձեռք բերել Սասուոլոյի հարձակվող Սիմոնե Զազային,- հայտնում է Orer.am-ը:
23-ամյա ֆուտբոլիստը, ով անցյալ տարի առաջին անգամ հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական, ընթացիկ մրցաշրջանում աչքի է ընկնում տպավորիչ խաղով ՝ դառնալով 8 գոլի հեղինակ:
Զազայի տրանսֆերը գնահատվում է 12մլն ֆունտ: Վերջերս ֆուտբոլիստի գործակալը մեկնել էր Լոնդոն՝ բանակցություններ վարելու: Սակայն Տոտենհեմին սպասվում է մրցակցություն Յուվենթուսի կողմից:
Աշոտ Մնացականյան