Լավ, վերջին շրջանում ակնհայտ երեւում է, որ մեր ազգաբնակչությունը, սուգը՝ ուրախությունից տարբերելու ունակությունից զուրկ է:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան է ընտրվել անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոս`«Հիշում եմ եւ պահանջում», սակայն, մեր բիզնես գիգանտները առաջին օրվանից սկսեցին մեզ զարմացնել իրենց մտքի երեւակայության թռիքներով:
Անմոռուկներով գլխարկներ, վերնաշապիկներ, հեռախոսների համար կպչուն լոգոտիպներ եւ այլն:
Ընկեներ, դուք լրի՞վ եք գժվել, թե՞ 50/50:
Ի՞նչ է նշանակում անմոռուկ լոգոտիպով վզկապներ, երեւի պատրաստվում եք Ապրիլի 24-ին ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալ սպիտակ կոստյումով եւ վերոհիշյալ վզկապով:
Իսկ դուք պատկերացնու՞մ եք, ասենք օրինակ՝ ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությունը ինչպե՞ս կընդունի ձեզ, միանշանակ ՉԵՔ պատկերացնում, նրանք ձեզ ոչ թե՝ կողջյունեն, այլ՝ թուքումուր կտան ձեր երեսին, որ դուք՝ սուգը շփոթել եք ուրախության հետ եւ լացակումած, կիսաԳԱՂՋՈՏ աչքերով, էլ չեմ ասում՝ երկարաճիթ կոշիկներով, Ծիծեռնակաբերդի ճանապարհին սելֆիներ անելով գնում եք` մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը հարգելու:
Այս թոհ ու բոհից անմասն չմնացին նաեւ դպրոցները, իսկ ավելի ճիշտ՝ տնօրենները եւ ուսուցիչները, ովքեր ամեն գնով ցանկանում էին եւ ինչու չէ նաեւ՝ ցանկանում են շահել՝ ԿԳ նախարարի ուշադրությունը, արժանանալ նրա հարգանքին, բայց, ստացվեց լրիվ հակառակը: Ամեն օր աշակերտների պարտադրում էն, որ նրանք թղթե անմոռուկներ պատրաստեն, որպեսզի Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում բաժանվեն համաքաղաքացիներին եւ արտերկրից ժամանած հյուրերին:Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումը