2014 թ.-ին ավարտվել է հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի ներդրման եռամյա ծրագիրը, և որոշվել է 5-9-րդ դասարանների համար թույլատրել արտադասարանական խմբակների բացումը: Հաստատվել են «Ազգային երգ ու պար» ու «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը՝ հանրակրթական 13 հիմնական դպրոցի 5-րդ դասարանների համար:
Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայրենասիրական դաստիարակության 2015-2019 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Նշել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացնելով նախարարության 2014թ-ի գործունեության արդյունքները:
Անահիտ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը