Ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանը օրեր առաջ հայտարարել է հավաքականի կազմում կարիերան ավարտելու որոշման մասին,- հայտնում է Orer.am-ը։
Ֆորլանն ամենաշատ հանդիպումներն է անցկացրել Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում՝ ներկայացնելով իր երկիրը 112 խաղերում և դառնալով 36 գոլի հեղինակ, ինչպես նաև մասնակցել է 3 Աշխարհի առաջնությունների։
Ֆորլանը 2010-ին ճանաչվել է ՀԱՀ-ում տեղի ունեցած Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ և արժանացել «Ոսկե Գնդակին»։ «Ինձ համար մեծ առավելություն էր հանդես գալ ազգային հավաքականում, կազմել մի մասը այն թիմի, որը շատ բան է տվել մեր երկրին, և հռչակավոր ֆուտբոլիստների կողքին կրել ազգային մարզաշապիկը»,- ասել է 35-ամյա Ֆորլանը։
Աշոտ Մնացականյան