Պաոլո Մալդինիի հայրը՝ Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Չեզարե Մալդինին, հայտնել է, որ հնարավոր է` իր որդին վերադառնա «Միլան»,- հայտնում է Orer.am-ը։ Թեև նա ակնարկել է որդու վերադարձի մասին, այդուհանդերձ, նշել է, որ ներկայիս մարզչին ժամանակ է պետք, քանի որ մարզիչ լինելը շատ ավելի բարդ գործ է։ «Միլան» վերադառնալը նրա երազանքն է։ Այդ երազանքն ունեն շատ հռչակավոր ֆուտբոլիստներ, քանի որ «Միլանը» շարունակում է մնալ այն ակումբը, որտեղ միշտ ցանկանում են վերադառնալ, հատկապես մեր ժամանակներում»,- ասել է Չեզարեն: Նա անդրադարձել է նաև Ինձագիին՝ ասելով. «Ճանապարհից հետ կանգնելը խաղի մի մասն է կազմում, այնպես որ ճիշտ ժամանակն է նրան մի փոքր ավել ժամանակ տալու»։Աշոտ Մնացականյան