«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մարտին Դեմիչելիսը մեկ տարով երկարաձգել է իր պայմանագիրն ակումբի հետ,- հայտնում է Orer.am-ը։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մոտենում էր ավարտին, սակայն նա մինչև 2015/16թթ․-ի խաղաշրջանը կշարունակի մնալ ակումբում։ Դեմիչելիսը «Ռիվեր Փլեյթի» և «Մալագայի» կազմում աշխատել է Մանուել Պելլեգրինիի հետ, իսկ «Սիթիին» միացել 2013թ․-ի սեպտեմբերին։ «Ես ցանկանում եմ ասել, որ շատ ուրախ և հպարտ եմ պայմանագիրս ևս մեկ տարով երկարաձգելու առթիվ։ «Մանչեսթեր Սիթին» շատ մեծ ձգտումներ ունեցող ակումբ է։ Մենք ցանկանում ենք աճել տարեցտարի։ Յուրաքանչյուր խաղացողի համար տիտղոսը ձեռքերի մեջ պահելը աշխարհում ամենավեհ զգացողությունն է։ Մինչև պայմանագրիս ժամկետի ավարտը ես ցանկանում եմ պայքարել իմ ակումբի, թիմակիցների համար։ Ես կպայքարեմ տիտղոսների հասնելու համար»,- ասել է ֆուտբոլիստը։Աշոտ Մնացականյան