«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հարցազրույցի ժամանակ նշել է, որ «Լիվերպուլից» հեռանալու հիմնական պատճառը անգլիական լրատվամիջոցների քննադատություններն են եղել,- հայտնում է Orer.am-ը։ Ֆուտբոլիստը հայտնել է, որ թե՛ ինքը, և թե՛ իր ընտանիքը շատ երջանիկ են «Բարսելոնայում»՝ ավելացնելով, որ «Լիվերպուլում» իր կյանքն ուղղակի անտանելի էր։ «Չեմ կարող ասել, թե անգլիական լրատվամիջոցները ինչ ունեին իմ դեմ, սակայն կարծես նրանք ինձ կարոտում են։ Նրանք ինձ շարունակ քննադատում էին, ավելորդություններ գրում իմ մասին՝ հրավիրելով բոլորի ուշադրությունը։ Լրատվանիջոցները առավոտյան իմ մասին որոշ լուսակնարներ էին հրապարակել, սակայն երեկոյան, երբ պարզ դարձավ, որ այդ լուսանկարները սխալ տեղեկություններ են պարունակում, դրանք անմիջապես անհետացան։ Նրանք իմ մասին խոսում էին չափազանց շատ և ինձ հանգիստ չէին թողնում։ Ես հեռացա ակումբից, քանի որ հոգնել էի այդ ամեինց»,- ասել է Սուարեսը։Աշոտ Մնացականյան