Մադրիդի «Ռեալը» միացել է այն ակումբների մրցավազքին, որոնք ցանկանում են պայմանագիր կնքել «Պալերմոյի» ֆուտբոլիստ Պաոլո Դիբալայի հետ,- հայտնում է Orer.am-ը։ 21-ամյա Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ վերջերս նաև «Ռեալը»։ «Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին հայտնել է, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կարժենա մոտ 45 միլիոն եվրո:Աշոտ Մնացականյան