Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»


Մեծ պահքի 32-րդ օրը

Ընթերցվածք` Ես. 53.1-54.5, Ա Կորնթ. 15.1-28

Թե´ եկեղեցական, թե´ ազգային կյանքում արտաքին տարբեր արտահայտչաձևեր ունեցող տոները, հիշատակության օրերը հաստատվում են հստակ նպատակով, այն է` անհատի գիտակցության մեջ արթուն պահել որոշակի պատմական իրողությունների հետ կապը: Դա, իր հերթին, ենթագիտակցական հաղորդությունն է ստեղծում անցյալի և ներկայի միջև` վերապրեցնելով և ծառայեցնելով այդ ամենը ապագայի կերտմանը` հարազատ և նույնաշունչ: Այդ տոները նաև առաքելություն են ստանձնում որոշակի հոգևոր արժեհամակարգի համեմատ սրբագրելու ու բյուրեղացնելու հասարակության բարոյական վիճակը: Մեր ժողովուրդը, որ իր գոյության ընթացքում` թե´ ազատության պայմաններում և թե´ օտարների լծի ներքո, միշտ մնացել է կրողը քրիստոնեական մշակույթի` ազգայնացված և համեմված նաև նախաքրիստոնեական շրջանի որոշ ավանդույթներով ու սովորություններով: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանության` քրիստոնեական վարդապետության փրկաբանական ողջ զորությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության խորհուրդն է բովանդակում. «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, ի զուր է մեր քարոզությունը, ի զուր է և ձեր հավատը. և տակավին նույն մեղքերի մեջ եք» (Ա Կորնթ. 15.13-14): Հարությամբ է իմաստ ստանում քրիստոնյայի կյանքը` խարսխված Տիրոջ պատվիրանների վրա, որովհետև Աստծու Որդու` Խաչի վրա մեր մեղքերի համար մահվամբ և հրաշափառ Հարությամբ, մարդը վերստին հավիտենական կյանք ունենալու իր կոչմանն արժանացավ: Հարության հույսով գոտեպնդված` դարերի ընթացքում իրեն բաժին ընկած փորձությունները հաղթականորեն վերապրել է նաև հայ ժողովուրդը: Եկեղեցական օրացույցի ողջ տարին կենտրոնանում է Հարության տոնի շուրջը և պայմանավորվում Հիսուս Քրիստոսի փրկչական առաքելությամբ, որին փարվողները պիտի հայտնվեն Տիրոջ մոտ` երկնքի արքայության մեջ: Քրիստոնյայի այս անդրանցական հոգևոր ճամփորդությունը տարվա մեջ ունի իր հստակ հանգրվան-պարտականությունները, որոնց կատարումով է նա զորանում իր հավատի մեջ և շնորհ ու ողորմություն գտնում Աստծուց: Հանգրվաններից մեկն էլ հենց Մեծ պահքն է, երբ Բուն Բարեկենդանից մինչև Ծաղկազարդ` Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, քառասնօրյա շրջանը քրիստոնյան աղոթքով ու պահեցողությամբ պատրաստվում է հանդիպման, ողջագուրման Տիրոջ հետ: Առաքյալի խոսքի համաձայն` ինչպես Ադամով բոլորս մեռանք, նույնպես Քրիստոսով պիտի կենդանանանք` յուրաքանչյուրս մեր հերթին (տե´ս Ա Կորնթ. 15.22-23)` կործանելով վերջին թշնամուն` մահվանը: Այս հավատով պիտի ընդառաջ ելնենք Փեսային և հաջորդ` Ավագ շաբաթվա յոթ օրերը քայլելով Տիրոջ հետ միասին` պայծառանանք Նրա Սբ Հարությամբ և հաղորդ դառնանք Տիրոջ փրկչական Մարմնին և Արյան: Մեծ պահքի մեր այս ճամփորդության մեջ, երբ ավելի ու ավելի մոտենում ենք Սբ Հարության տոնին, ավելի մեծ փութաջանությամբ հեռու վանենք մեզանից վայելքներն ու գայթակղությունները, ապրենք ինքնամփոփման, խաղաղության, զղջման և ապաշխարության մի շրջան: Սա է, որ առաջնորդում է մեզ` քրիստոնյաներիս, աստվածանմանության և ներքին ներդաշնակության, որպեսզի լինենք «կատարյալ, ինչպես մեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48):

Վահրամ քահանա Մելիքյան ֆեյսբուքյան գրառումը

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա Հովսեփյան