Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ է հրավիրել` Մինսկի համաձայնագրերի ձախողման պատճառով
ՄիջազգայինՌուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել` Մինսկի համաձայնագրերի ձախողման հետ կապված: Այս մասին հայտնել է «Ռուսական լրատվական ծառայությունը»` հղում անելով ՄԱԿ-ին առընթեր ռուսական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ալեքսեյ Զայցևին:
Այլ մանրամասներ, ինչպես, օրինակ, թե հակամարտության որ կողմին է Ռուսաստանը մեղադրում Միսնկի համաձայնագրերի ձախողման մեջ, չի հաղորդվում: Նրա խոսքով` այժմ քննարկումը ընթանում է փակ ձևաչափով:
Ինչպես հաղորդվում է` ATO-ի շտաբը պարբերաբար զեկուցում է Մինսկի համաձայնագրերի խախտումների մասին զինյալների կողմից, որոնք էլ իրենց հերթին մեղադրում են Ուկրաինայի զինվորականներին:
X