Ռուդի Գարսիան բացառում է Դանիել Դե Ռոսսիի ակումբից հեռանալու տարբերակը
ՍպորտՌոմայի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հերքել է բոլոր տեղեկությունները կապված Դանիելե Դե Ռոսսի` ակումբից մրցաշրջանի ավարտից հեռանալու մասին,- հայտնում է Orer.am-ը:
Ֆիորենտինայի հետ խաղից հետո 31-ամյա ֆուտբոլիստը ենթարկվել էր քննադատության և արդեն սկսել էին տեղեկություններ տարածվել, որ Դե Ռոսսին կարող է հայտնվել ՄԼՍ-ում: «Դանիելը մեծ ֆուտբոլիստ է: Նա դեռ երիտասարդ է և կարող է խաղալ տարբեր դիրքերում: Նա սխալ էր փոխանցումը ընդունել և ստացել էր վնասվածք: Այդպիսի բաներ շատ են պատահում, ինձ մոտ դրանից ոչինչ չի փոխվել: Դե Ռոսսին կարող է օգնել մեզ մոտ ապագայում և ապագա ասելով նկատի չունեմ միայն ընթացիկ մրցաշրջանը»,- Ռուդի Գարսիայի խոսքերն է մեջբերել «Football Italia»-ն:
Աշոտ Մնացականյան