Սիմեոնեն մինչև 2020թ. կերկարաձգի պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ
Սպորտ«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շուտով նոր պայմանագիր կկնքի, հայտնում է Orer.am-ը:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, մասնագետի քույրը՝ Նատալյա Սիմեոնեն, ով նրա գործակալն է, հաստատել է, որ ակումբի հետ համաձայնությունը կայացել է և այդ մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի:
Սիմեոնեի ներկայիս պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017թ., իսկ նորը նախատեսված կլինի մինչև 2020թ:
Աշոտ Մնացականյան