Օբաման ու Օլանդը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է korrespondent.net-ը:
«Նախագահ Օբաման Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները և Ուկրաինայի իրադրությունը»,- ասվում է ԱԽ-ի Twitter-ի միկրոբլոգում:
Ավելի վաղ Օբաման բանակցություններ է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Կողմերը հայտարարել են, որ մտադիր չեն մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցելու համար:
Երկու երկրի ղեկավարներն ընդգծել են, որ Մոսկվան պետք է նախ կատարի բոլոր պարտավորությունները, որոնք ստանձնել է Մինսկի հրադադարի շուրջ համաձայնագրի շրջանակներում: