Շնորհակալություն ձեզ. Յուրա Մովսիսյանի հանդիպումը՝ ավելի քան 500 երկրպագուի հետ (լուսանկարներ, տեսանյութ)
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հանդիպել է «Ֆրատրիայի» ներկայացուցիչներին՝ երկրպագուների ասոցացիային. տեղեկացնում է fratria.ru-ն:
Մոտ երկու ժամ տևած հանդիպմանը հարձակվողն ինքնագրեր է բաժանել երկրպագուներին: Ավելի քան 500 երկրպագու կարողացել է շփվել Մովսիսյանի հետ:
Այս կապակցությամբ հարձակվողը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.
«Այս մեծագույն օրն անցկացրի մեր երկրպագուների հետ, շնորհակալություն ձեզ»:













