Ուկրաինայից քաղաքական ապաստարան խնդրելու մասին հայտնելով՝ Կիկաբիձեն կատակել է
ՄիջազգայինOrer.am-ը, վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ-ներին, հայտնել էր, որ Վրաստանի ժողովրադական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն ցանկանում է քաղաքական ապաստարան խնդրել Ուկրաինայից: Մեկնաբանելով այս տեղեկատվությունը՝ Կիկաբիձեն նշել է, որ դա կատակ է, քանի որ աշխարհում ամենաշատը սիրում է հայրենիքը:
Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ նա ասել է. «Կիևում ինձ շատերն են հարցնում՝ ինչպես են լինելու գործերը Ուկրաինայում: Ես էլ պատասխանաում եմ՝ այնքան լավ, որ ես կգամ և քաղաքական ապաստարան կխնդրեմ ձեզ մոտ: Դա կատակ էր, և եթե մեկը դրան հավատացել է, ապա սխալվել է: Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը»:
Միևնույն ժամանակ, ըստ երգչի, Վրաստանն էլ հիմա առաջվանը չէ: Արտիստը նշում է,որ պակասել է հարգանքը մեկը մյուսի նկատմամբ, և որ այդ ամենը արտացոլված է նաև հեռուստատեսությունում:
«Քաղաքական գործիչները նույնպես պետք է լարվածություն չմտցնեն»,- եզրափակել է Կիկաբիձեն: