Էնրիկե. «Ռեալի» հետ խաղը կարևոր է, բայց ոչ վճռորոշ
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ վաղը կայանալիք խաղից ունեցած ակնկալիքներից:
-Իհարկե, «Ռեալի» հետ խաղերը միշտ առանձնահատուկ են: «Ռեալը» մեր հավերժ մրցակիցն է: Եթե հաղթենք, հնարավորություն չենք տա շրջանցել մեզ, բայց չեմ կարծում, թե այս խաղը կվճռի չեմպիոնության հարցը: Էլ Կլասիկոյից հետո 10 դժվարին հանդիպում ենք ունենալու: Այնպես որ, «Ռեալի» հետ խաղը կարևոր է, բայց ոչ վճռորոշ: Կարծում եմ` մրցակիցը խաղալու է այնպես, ինչպես մրցաշրջանի առաջին շրջանում,-Էնրիկեի խոսքերը մեջբերված են «Football-Espana»-ից:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջին շրջանում «Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ է տոնել: Այժմ «Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» երկրորդ հորիզոնականում է` ակտիվում ունենալով 64 միավոր: