Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Հայկո-Մկո դուետի ոդիսականը կամ ինչու՞ է ստում Մկրտիչ Արզումանյանը

՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պրոդյուսեր և դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, պատասխանելով իր և Մկրտիչ Արզումանյանի հետագա համագործակցության հնարավորության մասին հարցին՝ նշել էր, որ ինքն անձամբ բաց է և պատրաստ համագործակցել՝ հորդորելով հարցն ուղղել Մկոյին:

Life.panorama.am-ը կապ է հաստատել Մկրտիչ Արզումանյանի` Մկոյի հետ, ով մեկնաբանելով իր և Հայկոյի վերամիավորման մասին լուրն՝ ասել է, որ չնայած հանդիսատեսը իրենց կարոտել է՝ բացառում է իր և Հայկոյի հետագա համագործակցությունը, որովհետև դա իր համար տեղում դոփել և հետընթաց կնշանակեր: 

Ի դեպ, շատ տարօրինակ հայտարարություն է. եթե Մկրտիչի համար հանդիսատեսի սերը տեղում դոփել և հետընթաց է նշանակում, ցածր վարկանիշ ունեցող ՛՛Տնփեսա՛՛-ն՝ առաջընթաց, ապա թերևս այստեղ կարելի է պարզապես լուռ ժպտալ ու հեռանալ...

Ի տարբերություն Հայկ Մարությանի հավաստիացմանը, որ իր և Մկոյի մեջ շփում կա, Մկոն հերքել է այն. «Անկեղծ կլինեմ և կասեմ, որ մենք մոտ երկու տարի գրեթե չենք շփվել, ես այս ընթացքում Հայկին չեմ տեսել»:

Մկոյի այս ֆրազը մի շարք լրատվամիջոցների առիթ տվեց անառողջ քննարկումների, թե ինչու երկու տարի նախկին գործընկերոջ հետ շփում չունեցած Հայկոն հնչեցված հարցին ճիշտ պատասխան չտվեց: Թերևս կարելի էր հարցը փակել՝ դա համարելով Հայկ Մարությանի կողմից կոռեկտության դրսևորում, սակայն համացանցում ուռճացված երեկվա աղմուկը ինձ ստիպեց ստուգել Մկոյի խոսքերի ճշմարտացիությունը:

Եվ այսպես, երկու տարի նրա հետ չշփվող Մկոն շուրջ մեկ ու կես տարի առաջ գրկախառնված լուսանկարվում է տրանսպորտի թանկացման դեմ ուղղված ակցիաներ անող Հայկի հետ:

Իսկ նախքան այդ իր և Հայկ Մարությանի ընկերության և շփման ընդհատման մասին esem.am-ի հարցին Մկոն պատասխանում է. «Գիտեք` արդեն ինչքան մարդ է այդ մասին ինձ հարցրել. չկա նման բան, ես և Հայկը առաջվա պես մտերիմ ենք, մեր հարաբերությունների մեջ ոչինչ չի փոխվել: Ուղղակի այժմ մեր համատեղ աշխատանքը տևական դադարի մեջ է, և ամեն մեկս անհատապես ենք հանդես գալիս, իսկ առաջիկայում շատ ծրագրեր ունեք, որ դեռ միասին իրականացնելու ենք»:

Ինչպես տեսնում եք՝ ամենևին չշփվող մարդու հայտարարություններ չեն: Ավելին, նրանք վերջին երկու տարիներին ոչ միայն շփվել են, այլև աշխատել են միմյանց հետ: Շուրջ մեկուկես տարի առաջ, երբ արդեն չկար ՛՛Կարգին սերիալը՛՛ և խոսվում էր դուետի փլուզման և հարաբերությունների դադարեցման մասին, Հայկոյի՝ բարեգործական հիմունքներով նկարահանած սոցիալական հոլովակում նրանք նկարահանվել են միասին: Սցենա՞րն են միջնորդներով փոխանակել, թե դեմքի միմիկաները սկայպով են փոխանցել՝ մնում է ենթադրել:

Եվ այսպես, ՛՛անկեղծ՛՛ և ՛՛ճշմարտախոս՛՛ Մկոն ինչու՞ էր մինչ այդ պնդում, թե իրենց հարաբերություններում ամեն ինչ նորմալ է և շարունակում են մնալ ընկերներ: Փաստորեն Մկոն կամ ստում էր նախկինում, կամ ստում է հիմա:

Իսկ փաստերը, ինչպես տեսնում եք, չեն լռում:

Անդրանիկ Բարսեղյան

ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»