Հայտնի է ԱՄՆ նախագահի առաջին թեկնածուի անունը
ՄիջազգայինԱՄՆ Թեխաս նահանգից հանրապետական սենատոր Թեդ Քրուզը մտադիր է մարտի 23-ին հայտարարել ԱՄՆ նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին: Այսպիսով, նա կդառնա պետության ղեկավարի պաշտոնի առաջին հավակնորդը:
Ըստ Houston Chronicle-ի, 44-ամյա Քրուզը մեծ ճանաչում է վայելում Հանրապետականների պահպանողական շրջանակներում եւ Թեյախմության կուսակցությունում: Նա քննադատում է Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությունը, մասնավորապես, դեմ է հանդես գալիս Obamacare անվանումով բժշկական ապահովագրության բարեփոխումների դեմ:
Փետրվարին ամերիկյան միլիարդատեր Դոլանդ Թրանփը նույնպես հայտարարել էր, որ մտածում է նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին, որոնք կայանալու են 2016 թվականի նոյեմբերին: