Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»


ԱԺ-ն մերժեց Փոստանջյանի՝ Պերմյակովին ՀՀ-ին հանձնելու մասին նախագիծը, Շարմազանովն ուղղեց Արզումանյանին

Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին» հայտարարության նախագիծն ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցը:

Հայտարարության նախագիծը մերժվեց. օրակարգում ներառվելու համար անհրաժեշտ էր 66 կողմ ձայն, մինչդեռ կողմ քվեարկեց 42 պատգամավոր, 1 պատգամավոր քվեարկեց ձեռնպահ, իսկ ՀՀԿ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից հորդորեց Զարուհի Փոստանջյանին ողջամիտ ժամկետով հետաձգել հայտարարության նախագծի առաջարկությունը, քանի որ իրապես միջպետական պայմանագրերի հետ հակասություններ կան և նաև իրավական առումով որոշակի ճշգրտումների կարիք կա: Սակայն եթե Զարուհի Փոստանջյանը չհամաձայնի, ապա ԲՀԿ խմբակցությունը կքվեարկի կողմ:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Հայաստանի քաղաքացիները վերջին տարիներին Ռուսաստանի կողմից օրեցօր ավելի հաճախակի դարձած ոչ բնական և անօրեն որոշումների ականատեսն են դառնում՝ սկսած մեր թշնամի Ադրբեջանին 4 մլրդ զենքից ավելի վաճառելուց, վերջացրած Գյուրիում տեղի ունեցած ողբերգությամբ: Հետևաբար, մենք պետք է ընդունենք նման դատապարտող հայտարարություն: Մենք պետք է որպես պետական մարմին անդրադառնանք: Մենք հիմա պետություն ունենք, և լռել չի կարելի: Փաստացի ես հասկանում եմ, որ ՀՀ իշխանությունները մինչ այս պահը լռել են. չկա որևէ պահանջ պետական մարմնի կողմից՝ ուղղված ՌԴ իշխանություններին: Այս պահին Պերմյակովն ապօրինի գտնվում է 102-րդ ռազմաբազայում»:

Էդուարդ Շարմազանովն անջատեց Փոստանջյանի խոսափողը՝ պատճառաբանելով, որ նրա ժամանակն ավարտվել է:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ հանձնաժողովի քննարկման ժամանակ հարցին եղել է նաև ՕԵԿ-ի տեսակետը. «Մենք մեր խմբակցության տեսակետը ևս մեկ անգամ հայտնում ենք, որ մենք պաշտպանում ենք այս նախագիծը և տիկին Փոստանջյանին մենք էլ ենք կոչ անում հետաձգել՝ հայտարարությունների տեքստը ևս մեկ անգամ հետաձգելու համար: ԱԺ-ն չպետք է ձեռքերը ծալած նստի, և այս ողբերգական դեպքերը, որ տեղի ունեցան Գյումրիում, պետք է, որպես քաղաքական մարմին, իր դիրքորոշումը հայտարարության տեսքով արտահայտի, այդ թվում՝ դատապարտի այս երևույթը»,- նշեց Մարգարյանը՝ առաջարկելով հետաձգել քննարկումը, քանի որ որևէ մեկը դեմ չի արտահայտվել. «Մենք կողմ ենք քննարկել, հիմա էլ կողմ ենք, իսկ Հանրապետական խմբակցությունը ձեռնպահ մնաց:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ հայտարարության նախագիծն իրավական տեսանկյունից թերի է, սակայն նշեց, որ իրենք, այնուամենայնիվ, կողմ կքվեարկեն. «Այս հարցը պետք է լայն կոնտեքստի մեջ քննարկվի»:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց. «Տեղի է ունեցել սարսափելի ոճրագործություն, այս պահին հարցը միայն այն մասին է, որ մտնի օրակարգ և քննարկվի: Ես չեմ կարողանում պատկերացնել այն, որ Ազգային ժողովը հրաժարվի քննարկելուց: Ավելին՝ նկատում եմ երկչոտություն, եթե չասեմ վախկոտություն Գործադիրի մոտ ՌԴ համապատասխան մարմինների նկատմամբ: Եկեք մեր քվեարկությամբ համարձակություն տանք Գործադիրին և պահանջենք, որ գոյություն ունի հայ ժողովուրդ, գոյություն ունեն մեր պետական շահերը և հենց դրա համար էլ գոյություն ունի Ազգային ժողովը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հայտնեց, որ «Ժառանգությունը» կողմ է քվեարկելու հայտարարության նախագիծը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու մասին հարցին: Նա նկատեց, որ դա այն հարցն է, որտեղ Ազգային ժողովը միասին քվեարկությամբ ընդունի օրակարգ և հույս հայտնեց, որ շահագրգիռ քննարկումների դեպքում կարող են նախագիծը որպես հայտարարություն ԱԺ-ի կողմից ընդունել:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ ընդգծեց, որ տեքսի հետ կան տարընթերցումներ: «Սա քաղաքական ուղերձ, է: Սրանով մենք մեր ռուասաստանցի գործընկերներին ուղերձ ենք հղում, որ սա շատ մեծ հնչեղություն ունի ՀՀ-ում և ԱԺ-ն չի կարող նմասն մնալ այդ քննարկումներին: Ձեր մեծամասնության ընտրած նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս խոսում էր զենքի մատակարարման անընդունելիության մասին, թե ինչ է զգում հայ զինվորը, երբ իր վրա կրակում են ռուսաստանյան զենքով, մենք էլ կարող ենք մեր պատգամը հղել, թե ինչ է զգում հայ քաղաքացին, երբ ռուս զինվորը մտնում և գնդակահարում է իրեն»:

Էդուարդ Շարմազանովն էլ՝ ի պատասխան նկատեց. «Մեծամասնության ընտրածը չի, հայ ժողովրդի մեծամասնության ընտրածն նախագահն է»:

Խաչատուր Քոքոբելյանն էլ նշեց, որ նախագիծն ԱԺ մտնելու-չմտնելու հարցը քննարկելը նույնիսկ անհարմար է: «Քաղաքական մեծամասնությունը նույնպես, կարծում եմ, գտնում է, որ սա օր առաջ անհրաժեշտ է, որ բարձր մակարդակով հնչեցվի»: Նա հորդորեց, որ միասնական հանդես գան, որովհետև տարանջատումը, նույնիսկ քննարկումը, վտանգավոր է:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես հայտարարեց կողմ քվեարկելու մասին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ հարցը գտնվում է բացառապես իրավական տիրույթում, և իրենք չեն ցանկանում միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին:

«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ