Սուարեսի գոլը սպանեց «Ռեալին». Պեպե
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն անդրադարձել է «Բարսելոնայից» կրած պարտությանը և նշել, որ իր թիմը շարունակելու է չեմպիոնության համար պայքարը:
«Առաջին խաղակեսում «Ռեալը» հիանալի խաղ ցուցադրեց: Մենք լավ էին խաղարկում գնդակը և գոլային պահեր էինք ստեղծում: Սակայն շատ էինք ռիսկի դիմում և երկրորդ բաց թողած գոլից հետո, մեր հավատարիմ չէինք մեր խաղաոճին: Սկսեցիք գործել սրտով, այլ ոչ թե գլխով, ինչից հետո մրցակիցը շատ գոլային պահեր ունեցավ: Լուիս Սուարեսի գոլը սպանեց մեզ, սակայն չեմպիոնության համար պայքարում մենք դեռ չենք պարտվել: Պայքարելու ենք մինչև վերջ»,- Պեպեի խոսքը մեջբերում է Marca-ն: