Ինտերպոլը հետախուզում է Ուկրաինայի Ռադայի պատգամավորին բռնաբարության հոդվածով
ՄիջազգայինԻնտերպոլը հետախուզում է Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկիին՝ բռնաբարության հոդվածով։ ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ, Կնյաժիցկին ալիբի ունի։
«Դա ակնհայտ կեղծիք է՝ կազմակերպված Կագալովսկիի եւ Կրեմլի կողմից, քանի որ ես ռուսական քարոզչական սերիալների արգելման եւ ռուսական ալիքների սահմանափակման նախաձեռնողն եմ»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ համապատասխան տվյալներն ուղարկել է Ինտերպոլի ուկրաինական բաժանմունք։
Կնյաժիցկին պնդում է, որ իր գործի կեղծմամբ զբաղվում է ТВi ալիքի նախկին սեփականատեր Կոնստանտին Կագալովսկին։