Կրիստիան Մաջջոն հեռանում է Իտալիայի հավաքականից
Սպորտ«Նապոլիի» պաշտպան Կրիստիան Մաջջոն պաշտոնապես հայտարարել է, որ հեռանում է Իտալիայի ազգային հավաքականից։
33-ամյա ֆուտբոլիստը, ով հավաքականի կազմում ունեցել է 34 ելույթ, հեռանալու մասին որոշումը հաստատել չորեքշաբթի օրը։ «Նապոլիի» հետ ունեցած նրա պայմանագրի ժամկետը կլրանա այս խաղաշրջանի ավարտին։
«Ինձ համար դժվար էր նման որոշում կայացնելը, քանի որ արդեն յոթ տարի է, ինչ ես ներկայացնում եմ ազգային հավաքականը, սակայն ես պատրասվում եմ հեռանալ ։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարիերայում լինում են այնպիսի պահեր, երբ պետք է որոշում կայացնես։ Ազգային հավաքականի էջն իմ կյանքում փակվում է այսքանով։ Հավաքականի կազմում ես ունեցել եմ շատ զգացմունքային պահեր և շնորհակալ եմ այս յոթ տարիների ընթացքում ունեցած լավ պահերի համար, սակայն այս որոշման շուրջ ես շատ երկար եմ մտածել»,- ասել է ֆուտբոլիստը։
Աշոտ Մնացականյան