Հարի Քեյնը հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական
ՍպորտՏոտենհեմի հարձակվող Հարի Քեյնը, ով ընթացիկ մրցաշրջանում գտնվում է փայլուն մարզավիճակում, հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական:
Կեյնը ընդգրկվել է 24 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակում: 21-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ խաղաշրջանում անցկացրել է 43 հանդիպում և դարձել 29 գոլի հեղինակ: Ընդ որում անցած հանգստյան օրերին կայացած մրցավեճում նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ,ինչը 2012 թվականի դեկտեմբերից հետո Տոտենհեմի ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել անել:
Անգլիայի ազգային հավաքականը Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում կմրցի Լիտվայի ազգային հավաքականի հետ, իսկ մի քանի օր անց ընկերական հանդիպում կանցկացնի Իտալիայի հետ:
Աշոտ Մնացականյան