«Բարսելոնայում» անցկացրած պաշտոնական խաղերի քանակով Ինյեստան 4-րդն է
ՍպորտԻսպանիայի առաջնության 28-րդ տուրում սեփական հարկի տակ «Ռեալի» հետ կայացած հանդիպման մասնակցությունը հնարավորություն տվեց Անդրես Ինյեստային «Բարսելոնայում» անցկացրած պաշտոնական խաղերի քանակով հայտնվել 4-րդ հորիզոնականում:
Կիսապաշտպանը, որի համար այդ խաղը 536-րդն էր, շրջանցեց դարպասապահ Վիկտոր Վալդեսին, ով ներկայումս հանդես է գալիս «Մանչեսթր Յունայթեդում»: 3-րդ տեղը զբաղեցնելու և «Բարսելոնայում» 1973-1988թթ. հանդես եկած պաշտպան Միգելիին շրջանցելու համար Ինյեստային հարկավոր է ևս 14 խաղ անցկացնել:
Նշենք, որ «Բարսելոնայում» անցկացրած պաշտոնական խաղերի քանակով մեծ առավելությամբ առաջատարը Խավին է, ով կատալոնացիների կազմում 751 հանդիպում է անցկացրել: 2-րդ տեղը 593 խաղով զբաղեցնում է Կառլես Պույոլը:
Աշոտ Մնացականյան