Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բախման դեպքում առկա է միջուկային զենքի օգտագործման վտանգը
ՄիջազգայինԱՄՆ-ից քաղաքական վերլուծաբան Ջեֆ Ստայնբերգը երեքշաբթի օրը «Փրես Թի Վի»-ին տված հարցազրույցում ակնարկելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության սրման ասել է, որ մեծ թվով ռուս կամավոր քաղաքացիներ Ուկրաինա մեկնելու և այդ երկրի կառավարության զինված ընդդիմությանը սատարելու պատրաստակամություն է հայտնել: Նա ավելացրել է, որ միևնույն ժամանակ Կիևը Ռուսաստանին սպառնացել է, որ եթե շարունակի այդ երկրի ընդդիմադիր խմբերի հանդեպ պաշտպանությունը և միջամտի այդ երկրի ներքին հարցերին, պատերազմ կհայտարարի այդ երկրի դեմ: Ջեֆ Ստայնբերգն ընդգծել է, որ նկատի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը չի բացառվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բախման հավանականությունը և գերպետությունների ներկայությունը մեծացրել է միջուկային զենքերի օգտագործման վտանգը, որն իրականացվելու դեպքում կարող է անփոխարինելի վտանգ պատճառել ժողովրդին: