Հունաստանը և ԵՄ-ն համաձայնության կգան պարտքի շուրջ մինչև շաբաթվա վերջ
ՄիջազգայինԵվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հունաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները կկարողնանա համաձայնության գալ պարքտի մարման շուրջ մինչև շաբաթվա վերջ:
«Կարծում եմ, որ մինչև այս շաբաթվա վերջ ձեռք կբերվի նոր համաձայնագիր, որը բավարար կլինի Հունաստանին ավելի արագ ֆինանսավորում տրամադրելու համար», - ասել է Շուլցը:
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն երեք ամիս սպասում է «կոնկրետ և մանրամասն» ծրագրի, որը պետք է վստահություն վաստակի: Հատուկ ուշադրություն, ըստ Շուլցի, պետք է տրվի ֆինանսական ծախսերին, հարկերից խուսափելու դեմ պայքարին և կոռուպցիային:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հունաստանը կներկայացնի բարեփոխումների ցանկը մինչև շաբաթվա վերջ: