Ես ներում եմ Սերժ Սարգսյանին` իմ ընտրաքվեների գողության համար. Րաֆֆի Հովհաննիսյան
Քաղաքական«Հիմա Մեծ պահքի շրջան է, ուստի ես ներում եմ Սերժ Սարգսյանին՝ իմ ընտրաքվեների գողության համար, ինչպես նաև ներում եմ Վեհափառին՝ Աստվածամոր Աստվածաշունչը կեղծ երդման ներկայացնելու համար: Այժմ հերթը Սարգսյանինն ու Վեհափառինն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս հավելեց նաև, որ բազմիցս է նշել, որ պատմության մեջ մի շարք նախադեպեր ցույց են տալիս, թե ինչպես են բազմաթիվ Հռոմի պապեր և պետական շատ այլ այրեր ընդունել իրենց սխալները և ներողություն խնդրել: