Ահաբեկչական ISIS խմբավորումը երեկ իրականացրեց իր հերթական մահապատիժը` գլխատելով ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆին` զգուշացնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ եթե օդային ռմբահարումները շարունակվեն, ապա կշարունակվեն մահապատիժները: Ինչպես և նախորդ անգամ, այս անգամ էլ մահապատիժ իրականացնողը ուներ բրիտանական ակցենտ: Ահաբեկիչ դահիճն ասել էր, որ սա պատասխանն է Իրաքի Մոսուլի ամբարտակի ու այլ վայրերի` ամերիկյան ռազմական օդուժի կողմից իրականացվող օդային հարձակումների: Մահապատժի տեսարանով տեսանյութը հայտնվել է համացանցում Ջեյմս Ֆոլի գլխատումից երկու շաբաթ անց: Ավելի վաղ Սոթլոֆի մայրն էր դիմել ահաբեկիչներին, խնդրելով պահպանել որդու կյանքը: Մահապատժի ենթարկված լրագորղն ընդամենը 31 տարեկան էր ու թղթակցում էր Time-ին ու Foreign Policy-ին: Տեսանյութում նաև կա սպառնալիք, ուղղված բրիտանական իշխանություններին, որ մահապատժի կենթարկվի բրիտնակահպատակ Դևիդ Քեվտորն Հեյնսը: